Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը հաստատել է դատաիրավական բարեփոխումների ծրագիրը


Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին:

«Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի եւ դատական իշխանության ապահովումը», - ասված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Ծրագիրը ներառում է քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատությունը, դատական համակարգը, դատախազությունը, փաստաբանության եւ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտները, որոնցից յուրաքանչյուրում առկա խնդիրների լուծման համար նախատեսված են ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառական բնույթի միջոցառումներ: Յուրաքանչյուր միջոցառման համար սահմանված են իրականացման ժամկետներն ու պատասխանատու մարմինները, ինչպես նաեւ այն ցուցանիշերը, որոնց առկայությունը կվկայի միջոցառման հաջող իրագործման մասին, տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG