Մատչելիության հղումներ

Անցած շաբաթ շփման գծում հրադադարը խախտվել է 400 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` հունիսի 24-30-ը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG