Մատչելիության հղումներ

«Եվրո - 2012»-ի եզրափակիչին Լուկաշենկոն հետեւել է Սահակաշվիլիի կողքին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կիեւի Օլիմպիական մարզադաշտում կիրակի երեկոյան հետեւել է ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության Իսպանիա - Իտալիա եզրափակիչ հանդիպմանը։

Բելառուսական «Տելեգրաֆ» լրատվական գործակալության փոխանցմամբ, մարզադաշտի` բարձրաստիճան անձանց համար նախատեսված օթյակում Լուկաշենկոն նստած է եղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ իր որդու` Նիկոլայ Լուկաշենկոյի կողքին։

Օթյակում են եղել նաեւ Ուկրաինայի ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ նախկին նախագահներ Լեոնիդ Կուչման ու Վիկտոր Յուշչենկոն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, այլ բարձրաստիճան հյուրեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG