Մատչելիության հղումներ

Հերման վան Ռոմպոյը վաղը կժամանի Երեւան


Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը հուլիսի 3-5-ը պաշտոնական այցով կլինի Հարավկովկասյան տարածաշրջանում: Այցը կմեկնարկի Հայաստանում հուլիսի 3-4-ը եւ կշարունակվի Վրաստանում եւ Ադրբեջանում:

Հայաստանում Ռոմպոյը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ողջույնի խոսք կուղղի Ազգային ժողովի պատգամավորներին:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության բաժնի հաղորդագրության համաձայն` Եվրոպական խորհրդի նախագահը նաեւ բացման խոսքով հանդես կգա «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումի առջեւ, կայցելի Ազգային պատկերասրահում ներկայումս ընթացող «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» եւ «Հայկական տպագիր գրքի 500-ամյակ» ՅՈւՆԵՍԿՕ ցուցահանդեսներին, այնուհետեւ կարճատեւ այց կկատարի Զվարթնոցի տաճար:

Հանդիպումների ընթացքում Եվրոպական խորհրդի նախագահը կքննարկի Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին, ներքին քաղաքական իրավիճակին, տարածաշրջանին վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրության այլ հարցեր:

Հերման վան Ռոմպոյը եւ Սերժ Սարգսյանը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG