Մատչելիության հղումներ

Արծրուն Հովհաննիսյանը` ՊՆ մամուլի քարտուղար


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նախարարության մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը 32 տարեկան է, Հայաստանի Զինված ուժերում է 1997 թվականից, 2001 թվականին ավարտել է պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012 թվականին` Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան, փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG