Մատչելիության հղումներ

Իսպանիան՝ Եվրոպայի եռակի չեմպիոն


Ուկրաինա - «Եվրո - 2012»-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվան առաջին գնդակն է ուղարկում Իտալիայի հավաքականի դարպասը, Կիեւ, 1-ը հուլիսի, 2012թ.
Ուկրաինա - «Եվրո - 2012»-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվան առաջին գնդակն է ուղարկում Իտալիայի հավաքականի դարպասը, Կիեւ, 1-ը հուլիսի, 2012թ.
Ֆուտբոլի աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը պահպանեց Հին աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը՝ կիրակի երեկոյան Կիեւի Օլիմպիական մարզադաշտում կայացած «Եվրո - 2012»-ի եզրափակիչում խոշոր՝ 4:0 հաշվով հաղթանակի հասնելով Իտալիայի թիմի նկատմամբ։

Գոլերի հեղինակներ դարձան Դավիդ Սիլվան՝ 14-րդ, Խորդի Ալբան՝ 41-րդ, Ֆերնանդո Տորեսը՝ 84-րդ եւ Խուան Մատան՝ 88-րդ րոպեներին։

Իսպանիան երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG