Մատչելիության հղումներ

ՊՆ-ն զորակցում է Վահե Ավետյանի հարազատներին


Շաբաթ օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի մահվան ապակցությամբ։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, Զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուժծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ մերձավորներին: Պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի ընտանիքին, մաղթում տոկունություն եւ համբերատարություն», - ասված է, մասնավորապես, հայտարարությունում։

Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ հետեւում է հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին եւ համոզված է, որ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ունիսի 17-ին դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական երեք բժիշկներ․ նրանցից հատկապես ծանր վնասվածքներ էր ստացել 35-ամյա Վահե Ավետյանը։ Միջադեպից հետո Ավետյանը անգիտակից վիճակում էր։ Նա երկու անգամ գլխուղեղի վիրահատության էր ենթարկվել՝ ուղեղի այտուցումը կանխելու համար։ Բժիշկներն ամեն ինչ անում էին նրա կյանքը փրկելու համար, սակայն ծեծի ենթարկվելուց 12 օր հետո երիտասարդ զինվորական բժիշկը մահացավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG