Մատչելիության հղումներ

logo-print

Միջադեպ «Հարսնաքար»-ում՝ փոխգնդապետի մասնակցությամբ


Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին, որ այսօր առավոտյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել զինվորական փոխգնդապետ Վարդան Սամվելյանի մասնակցությամբ։

Լրատվական կայքերը կիրակի օրը տեղեկություններ են տարածել, որ փոխգնդապետը մուտք է գործել «Հարսնաքար»՝ սպառնալով պայթեցնել ռեստորանային համալիրը։

Տեղի ունեցածի կապակցությամբ այսօր հաղորդագրություն է տարածել արտակարգ իրավիճակների նախարարությունը, որում ասված է. - «Հուլիսի 1-ին, ժամը 06.28-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է անհայտ պայթուցիկ նյութ։ Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ: Տեղում զինվորական պայուսակում հայտնաբերվել է երկու նռնակ, փամփուշտներ, դեռեւս չբացահայտված պայթուցիկ նյութ: Սակրավորների զննության արդյունքում պարզվել է, որ պայուսակի պարունակությունը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում: Ժամը 07.25-ի սահմաններում պայուսակը տեղախոխվել է անվտանգ տարածք»

Միջադեպի կապակցությամբ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերը ուղարկվել են պաշտպանության նախարարության քննչական ծառայություն, որը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, կատարվածի կապակցությամբ ավելի ուշ հաղորդագրություն կատարածի։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG