Մատչելիության հղումներ

Քոֆի Անան. «Սիրիական հակամարտությունը կարող է վերաճել միջազգայինի»


ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի (Արաբական պետությունների լիգա) հատուկ պատվիրակ Քոֆի Անանը այսօր Ժնեւում հայտարարել է, որ գերտերությունները նույնպես պատասխանատու կլինեն Սիրիայում զոհերի թվի աճի համար` եթե համաձայնության չհանգեն արյունահեղությունը կանխելու շուրջ:

Միջազգային կոնֆերանսի իր ելույթում Անանն ընդգծել է, թե տարաձայնությունները չհաղթահարելու դեպքում հակամարությունը կարող է միջազգային բնույթ ստանալ:

Ժնեւյան հանդիպման մասնակիցները փորձում են միասնական դիրքորոշում մշակել Սիրիայում նոր քաղաքական ծրագրի առնչությամբ` ազգային միասնության անցումային կառավարությանը ստեղծումը, ինչը իրականում ենթադրում է Բաշար ալ Ասադի հրաժարականը:

Սիրիայում, մինչդեռ, շարունակվում են զինված բախումները. միայն այսօր զոհվածների թիվը արդեն հասել է 16-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG