Մատչելիության հղումներ

Հեյգը «շատ բարդ» բանակցություններ է ակնկալում Ժնեւում


Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Վիլյամ Հեյգը հայտարարել է, որ այսօր Սիրիայի հարցով Ժնեւում կայանալիք միջազգային հանդիպումը «շատ բարդ» է լինելու:

Լրագրողների հետ հանդիպմանը Հեյգը Ռուսաստանին եւ Չինաստանին կոչ է արել համաձայնել Սիրիայի հարցով Արեւմուտքի տերությունների դիրքորոշմանը:

Արեւմտյան տերությունները, հիշեցնենք, պնդում են, որ Բաշար ալ Ասադի պաշտոնանկությունը պարտադիր պայման է անցումային քաղաքական գործընթացի համար: Մինչդեռ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Սիրիային չպետք է պարտադրվեն արտաքին լուծումներ:

Ժնեւի հանդիպմանը մասնակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների արտգործնախարարները: Ներկայացված են նաեւ Թուրքիան, Քուվեյթը եւ Քաթարը:

Մասնակիցների թվում են նաեւ ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ հանձնակատար Քոֆի Անանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG