Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին ընդհատեց այցը Բաքու` Վրաստանում ջրհեղեղի պատճառով


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընդհատել է այցը Ադրբեջանի մայրաքաղաք` իր երկրում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Facebook-ում Վրաստանի նախագահի պաշտոնական էջը։

Սահակաշվիլին Բաքվում էր Crans Montana համաժողովին մասնակցելու նպատակով։ Նրան հրավիրել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ համաժողովի հիմնադիր ու գործադիր տնօրեն Ժան-Պոլ Կարտերոնը։

Ալիեւի հետ հանդիպումից անմիջապես հետո Սահակաշվիլին լքել է Բաքուն։

Վրաստանի արեւմուտքում գետերը հունից դուրս են եկել` ողողելով մի քանի գյուղ, կաթվածահար անելով տեղի էներգահամակարգը եւ ավերածություններ պատճառելով։ Աղետի վայրից տարհանվել է բնակչության մի մասը։ Զոհեր չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG