Մատչելիության հղումներ

Բեքհեմը չի ընդգրկվել օլիմպիական հավաքականում


Անգլիայի ֆուտբոլային գերաստղ, Մանչեսթերի «Յունայթեդ» եւ Մադրիդի «Ռեալ» թիմերի նախկին հարձակվող, ներկայումս Լոս Անջելեսի «Գալաքսի»-ում հանդես եկող 37-ամյա Դեյվիդ Բեքհեմը ասել է, որ իրեն չեն ընդգրկել Անգլիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականում։

Ազգային ընտրանու կազմում 115 հանդիպում անցկացրած Բեքհեմն այսօր ասել է, որ շատ է հիասթափված մարզիչների վճռից, սակայն այդուհանդերձ մնում է Անգլիայի թիմի հավատարիմ երկրպագուն։

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, ենթադրվում է, որ Բեքհեմը ներկա կլինի Օլիմպիադային, եւ չի բացառվում նույնիսկ, որ մասնակցի հուլիսի 27-ին կայանալիք Խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG