Մատչելիության հղումներ

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին


Թուրքիան մոտ երեք տասնյակ զրահամեքենաներ եւ հակահրթիռային կայանքներ է տեղակայել Սիրիայի հետ սահմանի մոտակայքում։

Ըստ պաշտոնական Անկարայի` դա արվել է ի պատասխան հունիսի 22-ին սիրիացիների կողմից թուրքական մարտական օդանավի ոչնչացման։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ Սիրիայի բանակի` սահմանին մոտենալը կհամարվի սպառնալիք, եւ այդ ստորաբաժանումները կդառնան օրինական թիրախ։

Էրդողանի պնդմամբ` սիրիական մարտական ուղղաթիռները վերջերս առնվազն երեք անգամ խախտել են Թուրքիայի օդային սահմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG