Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Փարիզում նոր առաջարկներ չեն հնչել»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հունիսի 18-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ նոր առաջարկներ չեն հնչել։

«Մենք հիմնականում քննարկել ենք քայլերը, որոնք մեզ թույլ կտային շարունակել բանակցությունների գործընթացը», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանի արտգործնախարարը վերստին պնդել է, թե ստատուս քվոն «անընդունելի տարբերակ է», եւ հայտնել, որ հուլիսի կեսերին նախատեսվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան։

«Մենք կցանկանայիք հայտարարել, որ գործընթացը գտել է իր լուծումը, հայկական զինված ուժերը ազատել են օկուպացված տարածքները, եւ փախստականները վերադարձել են իրենց բնակության վայրերը», - հայտարարել է Մամեդյարովը։

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է նաեւ, թե Հայաստանը շահարկում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը` «անտեսելով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների իրավունքները»։

«Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը չի նշանակում Ադրբեջանի տարածքի օկուպացում», - հայտարարել է Մ«ամեդյարովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG