Մատչելիության հղումներ

Իսպանիան՝ եզրափակիչում


Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպման առաջին մասնակիցը Իսպանիայի հավաքականն է։

Չորեքշաբթի երեկոյան Դոնեցկում կայացած Իսպանիա - Պորտուգալիա կիսաեզրափակիչ հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ ետխաղյա 11-մետրանոցներով 4:2 հաշվով առավելության հասան աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնները։

Եզրափակիչի մյուս մասնակիցը հայտնի կդառնա հինգշաբթի երեկոյան Վարշավայում կայանալիք Գերմանիա - Իտալիա կիսաեզրափակիչ հանդիպման արդյունքում։

«Եվրո - 2012»-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 1-ին Կիեւի Օլիմպիական մարզադաշտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG