Մատչելիության հղումներ

Էշթոնը ողջունում է 9 ընդդիմադիրների ազատ արձակումը Ադրբեջանում


Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունել է հունիսի 22-ին Ադրբեջանում 9 ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը։

Էշթոնի հայտարարությունում, որը տարածել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակությունը, մասնավորապես, ասված է. - «Ես մեծ գոհունակությամբ ողջունում եմ 2011 թվականի ապրիլի 2-ի խաղաղ հանրահավաքի` բանտում մնացող 9 մասնակիցների ազատ արձակումը հունիսի 22-ին։ Դա դրվատանքի արժանի քայլ է Ադրբեջանի կողմից` երկրում քաղաքացիական ու քաղաքական իրավունքները վերականգնելու եւ հավաքների ու խոսքի ազատության ապահովման ուղով աստիճանաբար առաջանալու իր ջանքերում»։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հույս է հայտնում, որ «այդ որոշումը նաեւ կխթանի հետագա գործողությունները մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության լիակատար երաշխավորման եւ երկրի` ժողովրդավարության ու օրենքի գերակայության հետ կապված միջազգային պարտավորությունների իրականացման համար»։ «Եվրամիությունը նվիրված է մնում Ադրբեջանին այդ ուղղությամբ աջակցելու խնդրին», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG