Մատչելիության հղումներ

Կաթոլիկ եպիսկոպոսը հրաժարական է տվել սկանդալի պատճառով


Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը ընդունել է արգենտինացի եպիսկոպոս Ֆերնանդո Բարգալոյի հրաժարականը:

Օրերս արգենտինական հեռուստատեսությունը ցուցադրել էր մի լուսանկար, որում 57-ամյա եպիսկոպոսը մեքսիկական լողափում գրկախառնված է լողազգեստով կնոջ հետ:

Բարձրաստիճան հոգեւորականը նախ պնդել էր, թե այդ կինը իր մանկության ընկերուհին է, ապա` խոստովանել սիրային հարաբերությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG