Մատչելիության հղումներ

Անցկացվում է ՀԱՊԿ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին մեկնարկել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը, որում ներգրավված են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների եւ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ:

«Անցկացվող վարժանքների շրջանակում հունիսի 26-ին հրավիրվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը: ԱԱԽ անդամները ներկայացրել են առաջարկություններ հետագա քայլերի վերաբերյալ: Հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները եւ պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը՝ որոշում է ընդունվել համապատասխան գործողությունների իրականացման եւ օգնություն ստանալու նպատակով ՀԱՊԿ անդամ պետություններին դիմելու վերաբերյալ: Անցկացվող վարժանքների շրջանակում հրավիրվել է նաեւ ՀՀ կառավարության նիստ, որի ընթացքում համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ են տրվել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ», - ասված է ՊՆ-ի հաղորդագրությունում:

Համատեղ վարժանքները կշարունակվեն մինչեւ հունիսի 27-ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG