Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահը շնորհավորել է Եգիպտոսի նորընտիր նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորընտիր նախագահ դոկտոր Մուհամմեդ Մուրսիին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել հատուկ ջերմությամբ ու անմիջականությամբ եւ համոզվածություն է հայտնել, որ դոկտոր Մուհամմեդ Մուրսին պաշտոնավարման ընթացքում ի զորու կլինի միասնաբար առաջ տանելու եւ նոր բարձունքների հասցնելու Հայաստանի ու Եգիպտոսի միջև տարաբնույթ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG