Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն սատարում է Թուրքիային


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն սատարում է Թուրքիային՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թուրքական ինքնաթիռի ոչնչացման կապակցությամբ Անկարայի եւ Դամասկոսի միջեւ է'լ ավելի սրված հակամարտությունում։

Ռասմուսենը նման հայտարարություն է արել Թուրքիայի պահանջով հրավիրված Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի նիստից հետո։

Չնայած աջակցության մասին հայտարարություններին` ՆԱՏՕ-ի խորհուրդը ձեռնպահ է մնացել թուրքական ռազմական օդանավի ոչնչացումը ամբողջ դաշինքի դեմ ուղղված հարձակում որակելուց։

Այսօր միջադեպին է անդրադարձել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։ Նշելով, որ Սիրիայի ռազմական ուժերը Թուրքիայի օդային սահմանը վերջերս հատել են 5 անգամ, սակայն Թուրքիան պատասխան չի տվել` Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի պաշտպանության ուժերը այսուհետ պատասխան են տալու Սիրիայի ցանկացած ոտնձգության դեպքում։

«Թուրքիան այսուհետ պատասխանատու չէ Սիրիայի սահմանի խախտումների համար», - զգուշացրել է Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG