Մատչելիության հղումներ

Հայերը նախընտրում են հանգստանալ արտասահմանում. գներն ավելի մատչելի են


Այս տարի Սեւանում հանրային լողափերն ավելացել են եւս հինգով՝ Սեւանի քաղաքային հատվածում, Լճաշեն, Ծովազարդ, Նորատուս եւ Դրախտիկ գյուղերի տարածքներում:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանն այսօր հայտարարեց, որ փրկարարները շուրջօրյա հսկողություն են սահմանելու երկու հանրային լողափերում, մյուս լողատարածքներում՝ իրականացնելու են շրջայցային հսկողություն:

Պատճառը մասնագետների պակասն է: 38 փրկարար փորձելու է վերահսկել 19 լողափ, որոնք գտնվում են ԱԻՆ վերահսկողության տակ:

«Այս պահին ամենաքիչը ցանկացած հանրային լողափում գոնե 7 մարդ է հարկավոր, որպեսզի ծառայություն իրականացվի, միջոցներով կարող ենք ապահովել, բայց աշխատակիցներով՝ ոչ»,- ասաց Սամվել Մկրտչյանը:

Աշխատակիցների պակասը լրացնելու համար պատրաստվում են սեզոնային աշխատողների ընդունել` 6 ամսով:

Իսկ ընդհանուր առմամբ Սեւանի տարածքում լողափերը 200-ից ավելի են:

Սեւանի սեզոնը բացվել է, բայց տուրիստական ընկերությունների մասնագետները նշում են, որ հայերն ավելի շատ նախընտրում են հանգստանալ արտասահմանում՝ ամենատարածված ուղղություններնն են Վրաստանը, Դուբայը, Հունաստանը եւ Իտալիան:

«Աերոմիքս» տուրիստական գործակալության աշխատակից Թամարա Սարգսյանը նշեց, որ միեւնույն կարգի հյուրանոցի սպասարկումը Հայաստանում անհամեմատ ավելի թանկ է, քան արտասահմանում:
Նա հավելեց, որ հայաստանցիներն այսօր պատրաստ են ծախսել միջինը 400.000 դրամ մեկ անձի համար` 10 օրվա հանգիստն արտասահմանում անցկացնելու նպատակով:

«Լեւոն Թրավել» տուրիստական գործակալության երեւանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Փափազյանը նշեց, որ հանգստյան թեժ սեզոնին Հայաստանի հանգստյան տները եւ հյուրանոցները եւս մարդաշատ են, այդուհանդերձ արտասահմանում հանգստանալ ցանկացող հայերի թիվն իհարկե ավելի մեծ է՝ չնայած ինքնաթիռի տոմսերի բարձր գներին:

«Ես միանշանակ կարող եմ ասել, որ այն, ինչ Հայաստանում է տեղի ունենում ուղղակի սարսափելի է, որովհետեւ ինքնաթիռի տոմսերի արժեքները Հայաստանից դուրս գնալու համար շատ բարձր են: Այն, որ մեր օդային տարածքը բաց չէ բոլորի համար, դաշտում տիրող մոնոպոլիայի հետեւանք է եւ միանշանակ թռիչքների սակավության պատճառ», - ասաց Անահիտ Փափազյանը:

Չնայած որ արտասահմանում հանգստանալու գները հասանելի են մեր քաղաքացիների շատ փոքր հատավծին եւ Հայաստանի քաղաքացիենրի համար վիզա ստնալն այսօր բավականին դժվար է, այդուհանդերձ, Անահիտ Փափազյանի խոսքով` զբոսաշրջիկների հոսքի պակաս այս տարի իրենց գործակալությունը չունի:

please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG