Մատչելիության հղումներ

Ղարաբաղի նախագահը 7 զինծառայողների է պարգեւատրել


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր հրամանագիր է ստորագրել մի խումբ զինծառայողների պարգեւատրելու մասին` «ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու եւ արժանի հակահարված հասցնելու համար»։

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` «Արիության համար» մեդալով պարգեւատրվել են փոխգնդապետ Արթուր Ավանեսյանը, մայոր Գագիկ Իսրայելյանը, մայոր Գեղամ Մանուկյանը, «Մարտական ծառայություն» մեդալով` ենթասպա Գագիկ Ալլահվերդյանը, փոխգնդապետ Արմեն Բարխուդարյանը, շարքային Աշոտ Համբարձումյանը, ենթասպա Հովիկ Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG