Մատչելիության հղումներ

Հայ - վրացական ֆինանսական շուկաների առաջին ֆորումը` Դիլիջանում


Հունիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ Հայաստանում` Դիլիջան քաղաքում, առաջին անգամ կանցկացվի Հայ - վրացական ֆինանսական շուկաների ֆորումը:

Ինչպես նշված է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հաղորդագրությունում, ֆորումը առաջին նմանատիպ միջոցառումն է Հայաստանի եւ Վրաստանի ֆինանսական շուկաների համագործակցության շրջանակներում, որը կարեւոր է նաեւ երկու երկրներ ներդրումային ներուժը բացահայտելու տեսանկյունից:

Ֆորումը նախատեսում է ներգրավել Հայաստանի եւ Վրաստանի շուկայի կարգավորողների, ֆոնդային բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, բանկերի եւ ներդրումային ընկերությունների պաշտոնյաներին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Քննարկվելու են երկու երկրների կապիտալի շուկաների վերջին զարգացումները, կենսաթոշակային բարեփոխումները եւ դրանց ազդեցությունը արժեթղթերի շուկայի վրա, ինչպես նաեւ Հայաստանում եւ Վրաստանում բիզնեսի զարգացման եւ այս ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG