Մատչելիության հղումներ

Ցեղասպանության հարցերով գիտաժողովի կազմակերպիչը հրավիրվել է Թուրքիայի դեսպանատուն


Չեխիա - «Չարիքի հնէաբանության» կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, Պրահա, 19-ը հունիսի, 2012թ.

Չեխիա - «Չարիքի հնէաբանության» կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, Պրահա, 19-ը հունիսի, 2012թ.

Չեխական «Չարիքի հնէաբանության» կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը հրավիրվել է թուրքական դեսպանատուն` Պրահայում ցեղասպանություններին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը կազմակերպելուց օրեր անց:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ իր աղբյուրներից, Շիմոն Կրբեցը թուրքական դեսպանատուն է այցելելու հունիսի 27-ին: Թե ինչ նպատակով են Կրբեցին հրավիրել Չեխիայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչություն` դեռ հայտնի չէ:

Շիմոն Կրբեցի ղեկավարած «Չարիքի հնէաբանության» կենտրոնի կազմակերպած գիտաժողովը, որ անցավ հունիսի 18-20-ը Պրահայում, նվիրված էր ցեղասպանությունների ընթացում ընդվզման, ինքնապաշտպանության եւ դիմադրության պատմություններին եւ կրում էր «Մուսա լեռները» խորագիրը:

Կազմակերպիչները 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակ մուսալեռցիների դիմադրությունն համարել էին նաեւ այլ ժողովուրդների մաքառումի խորհրդանիշ:

Գիտաժողովի ընթացքում ելույթ են ունեցել ցեղասպանության ուսումնասիրության ոլորտի ականավոր մասնագետներ Չինաստանից, Միացյալ Նահանգներից, Շվեդիայից, Գերմանիայից եւ Լեհաստանից:

Մուսա լեռան դիմադրության մասին պատմող զեկույցով ելույթ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային համալսարանի պրոֆեսոր Վահրամ Շեմասյանը, ով ինքը ցեղասպանությունից փրկված մուսալեռցիների ժառանգ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG