Մատչելիության հղումներ

Միջին եւ նախնական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություններն անհրաժեշտ արագությամբ չեն արձագանքում աշխատաշուկայի պահանջներին:

«Զբաղվածության պետական գործակալություն» ծառայության պետ Սոնա Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ միջին մասնագիտական հաստատությունները չեն պատրաստում այսօր պահանջարկ ունեցող մասնագետներին: Նրա պնդմամբ` աշխատաշուկան այսօր մեծ պահանջարկ ունի կին ներկարարների, ժամանակակից տեխնոլոգիաների հմտություններին տիրապետող շինարարների, եվրոպական ավտոմեքենաներ վերանորոգողների եւ մի շարք այլ մասնագետների:

Գործատուների շրջանում 2004 թվականին գործակալությունն իրականացրել էր հետազոտություն` պարզելու, թե ինչպիսի ակտիվությամբ են գործատուներն աշխատանքի ընդունում ուսումնարանների կամ քոլեջների շրջանավարտներին: Ուսումնասիորւթյունները ցույց են տվել, որ շրջանավարտների ընդհամենը 10 տոկոսն է այս սկզբունքով աշխատանքի տեղավորվել: Դրա հիմնական պատճառներից են այն, որ մասանգիտություններն ընտրված չեն եղել շուկային համապատասխան, որ շրջանավարտները չեն ստացել այն որակավորումը, որն անհրաժեշտ էր գործատուին: Իսկ հարցվածների 60 տոկոսը չի իմացել, թե ինչու է ընտրել այդ մասնագիտությունը:

Գործատուն դեռ շարունակում է աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տալ բարձրագույն կրթությամբ մարդուն. սա փաստում է նաւե Կրթության եւ գիտության նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը:

2008 թվականին վարչապետի որոշմամբ ստեղծվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ազգային խորհուրդ: Սա եռակողմ մարմին է, որում ընդգրկված են գործատուներ, ուսումնական հաստատությունների եւ արհմիությունների ներկայացուցոիչներ: Բայց դեռ շարունակում է այս ոլորտում թիվ մեկ խնդիրը մնալ գործատու - քոլեջ կամ ուսումնարան համագործակցությունը:

Աշխատանքի տեղավորվելու մեկ այլ խնդիր է նաեւ մասնագիտական կրթությունը բուհում եւ քոլեջում: Օրինակ, օտար լեզուների մասնագետ, մանկավարժ կամ տնտեսագետ պատրաստում են ե'ւ բուհերը, ե'ւ քոլեջները:

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը գործում է 2009 թվականից: Այսօր ունեն 36 ուսանող: Տնօրեն Քնարիկ Ահարոնյանն ասում է, որ իրենց քոլեջում սովորում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները. ուսուցումն այս քոլեջում անվճար է: Շրջանավարտների համար կրկին խնդիր է աշխատանքի տեղավորման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG