Մատչելիության հղումներ

Երեւանում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը


Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Երեւանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը:

ԱԱԽ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` այսօր կայացած հանդիպման ժամանակ Բաղդասարյանը եւ Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ-ի շրջանակում սեպտեմբերին Հայաստանի տարածքում «Փոխգործակցություն - 2012» համատեղ զորավարժության նախապատրաստմանը եւ անցկացմանը, Հայաստան - ՀԱՊԿ համագործակցության ընթացքին վերաբերող այլ հարցերի լայն շրջանակ, մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային իրադրությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

«Փոխգործակցություն - 2012» զորավարժությունը կազմակերպվելու է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության այս տարվա ծրագրի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG