Մատչելիության հղումներ

Նավալնին` «Աէրոֆլոտ»-ի տնօրենների խորհրդում


Ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր հասարակական գործիչ եւ բլոգեր Ալեքսեյ Նավալնին «Աէրոֆլոտ»-ի բաժնետերերի տարեկան ժողովի արդյունքներով ընդգրկվել է ռուսաստանյան այդ խոշորագույն ավիաընկերության տնօրենների խորհրդում։

Նավալնու թեկնածությունը առաջադրել է գործարար Ալեքսանդր Լեբեդեւի Ազգային պահուստային բանկը, որին պատկանում է «Աէրոֆլոտ»-ի բաժնետոմսերի 15 տոկոսը։

Ավիաընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը` 51.17 տոկոս, պատկանում է պետությանը։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Նավալնին ստացել է 787 միլիոն ձայն։ «Աէրոֆլոտ»-ի կանոնադրական կապիտալը կազմում է մեկ ռուբլի անվանական արժեքով 1.11 միլիարդ սովորական բաժնետոմս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG