Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է Լիտվայի պաշտպանության նախարարին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնեւիչիենեին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցներն անդրադարձել են հայ - լիտվական հարաբերություններին, տարբեր ոլորտներում՝ այդ թվում պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Լիտվայի միջեւ գործակցության զարգացմանը, Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների միջեւ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG