Մատչելիության հղումներ

Հունաստանի վարչապետը եւ ֆինանսների նախարարը հիվանդանոցում են


Հունաստանի նորանշանակ վարչապետը եւ ֆինանսների նախարարը հիվանդանոցում են:

Վարչապետ Անտոնիս Սամարասը ենթարկվել է աչքի վիրահատության, իսկ ֆինանսների նախարար Վասիլիս Ռապանոսը ինքնազգացողության հանկարծակի վատացման պատճառով է հայտնվել հիվանդանոցում: 65-ամյա Ռապանոսը բողոքել է սուր որովայնային ցավերից, գլխապտույտից եւ սրտխառնոցից:

Ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու արարողությունը, որ պետք է տեղի ունենար ուրբաթ օրը, հետաձգվել է նրա հիվանդության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG