Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ անցած կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդունքները կհայտարարվեն կիրակի օրը՝ հունիսի 24-ին:
Ընտրություններում հաղթելու մասին հայտարարել են եւ «Մուսուլման եղբայրության» թեկնածու Մուհամադ Մորսին, եւ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վերջին վարչապետ Ահմեդ Շաֆիքը:
Ընտրությունների արդյունքները պետք է հրապարակվեին հինգշաբթի օրը՝ հունիսի 21-ին, բայց դա հետաձգվեց, քանի որ ընտրական հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր երկու թեկնածուների բողոքները:
Այսօր հազարավոր եգիպտացիներ հավաքվել էին Թահրիր հրապարակում՝ սպասելով արդյունքների հրապարակմանը: Հրապարակում հավաքված ցուցարաները բողոքում են այժմ երկրում իշխող զինվորականների խորհրդի դեմ, որն անցած շաբաթ իսլամիստական գերակշռություն ունեցող խորհրդարանի ցրումից հետո ինքն իրեն օժտել էր օրենսդիր եւ գործադիր իշխանությամբ: