Մատչելիության հղումներ

Գյուլը մտահոգություն է հայտնել Սիրիայի կողմից թուրքական ինքնաթիռի կործանման առնչությամբ


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը խորը մտահոգություն է արտահայտել այն առնչությամբ, որ նախօրեին Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը թուրքական ինքնաթիռ են կործանել:

Գյուլը չի բացառել, որ թուրքական կործանիչը թռիչքի ընթացքում կարող էր որոշ ժամանակով հայտնվել Սիրիայի օդային տարածքում, ինչպես պնդում է սիրիական կողմը: Սակայն, նա ընդգծել է, որ հետաքննությունը կարող է նաեւ ցույց տալ, որ կործանիչը եղել է Թուրքիայի օդային տարածքում:

Թուրքիայի նախագահը, ինչպես նաեւ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել են, որ Անկարան իր գործողությունների մասին կհայտարարի հետաքննության ավարտից հետո:

Կործանված ինքնաթիռը վայր է ընկել Միջերկրական ծովում՝ Սիրիային պատկանող ջրերում: Թուրքական եւ սիրիական նավերը այժմ համատեղ որոնում են կործանված ինքնաթիռի օդաչուներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG