Մատչելիության հղումներ

Գերմանիան՝ կիսաեզրափակիչում


Ուրբաթ երեկոյան հայտնի դարձավ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության երկրորդ մասնակիցը. Գերմանիայի հավաքականը քառորդ եզրափակիչում 4:2 հաշվով հաղթանակ տարավ Հունաստանի թիմի նկատմամբ։

Գերմանիան առաջին խաղակեսի վերջում բացեց խաղի հաշիվը, եւ թեեւ հույները երկրորդ խաղակեսի մեկնարկից շատ չանցած հավասարեցրին այն, խաղային եւ տարածքային բացահայտ առավելություն ունեցող գերմանացիները եւս երեք անգամ գրավեցին նրանց դարպասը։ Խաղավերջին Հունաստանի հավաքականը, իրացնելով 11-մետրանոցը, խուսափեց խոշոր հաշվով պարտությունից։

Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացված հանդիպմանը տրիբունայից հետեւում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Կիսաեզրափակիչում Գերմանիան հունիսի 28-ին կհանդիպի կա՛մ Անգլիայի, կա՛մ Իտալիայի հետ։

Գերմանիայի հավաքականը «Եվրո - 2012»-ի միակ մասնակիցն է, որը հաղթել է առաջնության եզրափակիչ փուլում մինչ օրս անցկացրած բոլոր հանդիպումներում։

Նախօրեին «Եվրո - 2012»-ի կիսաեզրափակիչ է դուրս եկել Պորտուգալիայի հավաքականը։

Կիսաեզրափակիչի մյուս երկու մասնակիցները հայտնի կդառնան առաջիկա երկու օրերին՝ Իսպանիա - Ֆրանսիա եւ Անգլիա - Իտալիա հանդիպումների արդյունքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG