Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի ոստիկանությունը 300 հազար արբանյակային ալեհավաք է առգրավել


Վրաստանում ընդդիմությունը մեղադրում է կառավարությանը խոսքի ազատության նկատմամբ հարձակում գործելու մեջ, այն բանից հետո, երբ ոստիկանությունը առգրավել է ընդդիմության կողմից Թբիլիսիում եւ շրջակա բնակավայրերում բաժանված շուրջ 300 հազար արբանյակային ալեհավաքները:

Դատախազությունը պնդում է, թե սարքավորումները ընտրակաշառք են՝ բաժանված միլիարդատեր, ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կողմից:

Մինչդեռ ընդդիմությունը պնդում է, թե Սահակաշվիլիի վարչակազմն այս քայլով փորձում է երկրում լրատվական վակուում ստեղծել եւ անհասանելի դարձնել Իվանիշվիլիին աջակցող TV9 արբանյակային հեռուստաալիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG