Մատչելիության հղումներ

Պաշտպանությունը պահանջում է մեղսունակ ճանաչել Բրեյվիկին


Անդերս Բերինք Բրեյվիկ

Անդերս Բերինք Բրեյվիկ

Նորվեգիայում զանգվածային սպանություններ կատարած եւ իր մեղքը խոստովանած Անդերս Բրեյվիկի փաստաբանները դատարանից պահանջել են իրեն հակամահմեդական մարտիկ հռչակած ծայրահեղականին մեղսունակ ճանաչել եւ նրան հնարավորություն տալ իր արարքների համար «լիակատար պատասխանատվություն ստանձնել»։

Ամբաստանյալը անցյալ տարվա հուլիսի 22-ին նախ ռումբ էր պայթեցրել մայրաքաղաք Օսլոյում, ապա մեկնել էր Ուտոյա կղզի, որտեղ հրազենից կրակ էր բացել Նորվեգիայի իշխող կուսակցության երիտասարդ ակտիվիստների վրա։ Ընդհանուր հաշվով նա այդ օրը 77 մարդ է սպանել։

Երեկ դատախազը պահանջել էր անմեղսունակ ճանաչել եւ հոգեբուժարան ուղարկել Անդերս Բրեյվիկին։

Մինչդեռ, Բրեյվիկը հայտարարել է, որ ինքը այդպիսով պաշտպանել է Նորվեգիայի ժողովրդին՝ պայքարելով մահմեդականների ներգաղթի դեմ։

Փաստաբանները այսօր դատարանում պնդել են, որ Բրեյվիկի քայլերը պայմանավորված են եղել նրա քաղաքական համոզմունքներով եւ չեն կարող խելագարի արարք համարվել։

Մեղսունակ ճանաչվելու դեպքում Բրեյվիկը կդատապարտվի 21 տարվա ազատազրկման, որը հետագայում կարող է անվերջ երկարաձգվել։ Անմեղսունակ լինելու դեպքում Բրեյվիկին անժամկետ կփոխադրեն հոգեբուժարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG