Մատչելիության հղումներ

Twitter միկրոբլոգային ծառայությունը երեկ եկեկոյան ավելի քան 1 ժամ անհասանելի էր ամբողջ աշխարհում։

Վերականգնելով ծառայության աշխատանքը, Twitter ընկերությունը այս գիշեր հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ խնդիրը ծրագրային ապահովման սխալի մեջ էր եւ հերքել է լուրերը, թե միկրոբլոգային համակարգը հաքերային հարձակման զոհ է դարձել, կամ չի կարողացել դիմանալ ֆուտբոլի Euro 2012 առաջնության հետ կապված հրապարակումների առատության պատճառով առաջացած գերբեռնվածությանը։

Հայաստանում Twitter-ի աշխատանքի մասնակի խաթարումը առանձնապես մեծ ուշադրության չի արժանացել, մինչդեռ ծառայության մոլի երկրպագուները ամբողջ աշխարհում իսկական ողբերգություն էին ապրում՝ հրապարակելով «Twitter-ը չկա, իմ կյանքը ավարտված է» եւ նման բնույթի հաղորդագրություններ իրենց բլոգներում եւ ֆեյսբուքյան ստատուսներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG