Մատչելիության հղումներ

Թալիբանները Քաբուլի մերձակայքում հյուրանոց են գրավել


Թալիբան շարժման զինյալներն այսօր գրավել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մերձակայքում գտնվող Սպոժմայ հյուրանոցը։

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայությանը հաղորդել է, որ հարձակմանը մասնակցած 4 զինյալներից 2-ը սպանվել են, մյուս երկուսը պատսպարվել են հյուրանոցում եւ հրաժարվում են հանձնվել անվտանգության ծառայություններին։ Նրանց կողմից պատանդ վերցված 24 քաղաքացիական անձանց հաջողվել է դուրս բերել հյուրանոցից։

Թալիբան շարժումը հայտարարել է, որ հյուրանոցը ընտրվել է որպես իրենց հարձակման թիրախ, քանի որ հարուստ աֆղանստանցիներն ու օտարերկրացիները այստեղ «վայրի խնջույքներ» են կազմակերպում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG