Մատչելիության հղումներ

Դատախազը պահանջել է անմեղսունակ ճանաչել Բրեյվիկին


Օսլոյից ստացված հաղորդագրության համաձայն, դատախազը այսօր պահանջել է անմեղսունակ ճանաչել եւ հոգեբուժարան ուղարկել իրեն հակամահմեդական մարտիկ հռչակող Անդերս Բերինք Բրեյվիկին։

Ամբաստանյալը անցյալ տարվա հուլիսի 22-ին նախ ռումբ էր պայթեցրել մայրաքաղաք Օսլոյում, ապա մեկնել էր Ուտոյա կղզի, որտեղ հրազենից կրակ էր բացել աշխատավորական կուսակցության երիտասարդ ակտիվիստների վրա։ Ընդհանուր հաշվով նա այդ օրը 77 մարդ է սպանել։

Մեղսունակ ճանաչվելու դեպքում Բրեյվիկը կդատապարտվի 21 տարվա ազատազրկման, որը հետագայում կարող է անվերջ երկարաձգվել։ Անմեղսունակ լինելու դեպքում Բրեյվիկին անժամկետ կփոխադրեն հոգեբուժարան։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG