Մատչելիության հղումներ

Հունիսի 21-24 Երեւանում ընթացող բացօրթյա ընթերցանության փառատոնը այսօր մեկնարկեց՝ «Նվիրիր գիրք» ակցիայով:

Կասկադում տեղադրված պահարաններում ցանկացողները թողնում էին իրենց նախընտրած գրքերը, որոնք, կազմակերպիչներից Արմեն Սուքիասյանի խոսքով, ուղարկվելու են զորամասերի գրադարաններ:

Ինքը նվիրելու է հայ հեղինակ-կատարողների՝ բարդերի ստեղծագործությունների ժողովածուն, որը ներառում է նաեւ ձայնասկավառակը:

«Կարծում եմ, որ այս գիրքը շատ պահանջված կլինի զորամասերում», - ասաց Արմենը:

Քաղաքացիները նվիրում էին նաեւ ճանաչողական, գեղարվեստական եւ այլ ժանրի գրքեր:

Արմենը խոստացավ, որ այս 4 օրերի ընթացքում Կասկադի տարածքից «գրքի հոտ է գալու»: Սա փառատոնի 3-րդ տարին է: Կազմակերպիչներն ակնկալում են 1500 քաղաքացիների մասնակցությունը միայն բացօթյա ընթերցանությանը: Իսկ ընդհանուր փառատոնին սպասում են 5000 մասնակցի:

Հարցին, թե արդյոք նկարտել են վերջին երեք տարիներին եթե ոչ բազմաթիվ ընթերցող երիտասարդների, ապա գոնե բացօթյա ընթերցանության աճ, թե այս ամենը պարզապես փառատոնի մակարդակի վրա է մնացել, Արմենը պատասխանեց. - «Այս ամեն ինչն ուղղված է մարդկանց եւ գրքի կապն ամրապնդելու: Նույնիսկ մտածում էինք ֆոտոռեպորտաժ պատրաստել, նկարել այն մարդկանց, ովքեր պարզապես, առանց պլանավորելու բացօթյա ընթերցում են, որովհետեւ բացօթյա ընթերցանության աճի տենդենց կա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG