Մատչելիության հղումներ

Օսկանյանը կրկին հրավիրվել է հարցաքննության


Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը վաղը կրկին որպես վկա հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշեց, որ դեռեւս չի որոշել՝ ցուցմունք կտա, թե ոչ:

Հիշեցնենք, մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության առնչությամբ՝ փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով։

Օսկանյանը հերքում է մեղադրանքները եւ պնդում, որ քրգործի հարուցումը պայմանավորված է իր քաղաքական գործունեությամբ։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG