Մատչելիության հղումներ

Էկվադորը շարունակում է քննարկել Ասանժի դիմումը


Էկվադորի նախագահ Ռաֆաել Կորեա
Էկվադորի նախագահ Ռաֆաել Կորեա
Էկվադորի նախագահ Ռաֆաել Կորեան ասել է, թե իր երկրի կառավարությունը դեռեւս քննարկում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածք մուտք գործած Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի քաղաքական ապաստանի դիմումը։

Ասանժին Շվեդիայում մեղադրում են սեռական բնույթի ոտնձգություն կատարելու մեջ։ Լոնդոնի դատարանը նրան Շվեդիա փոխադրելու համաձայնություն է տվել։

Ասանժի աջակիցները պնդում են, որ Շվեդիայում հարուցված գործը սոսկ պատրվակ է Wikileaks-ի հիմնադիրին ավելի ծանր մեղադրանքով Միացյալ Նահանգներ փոխադրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG