Մատչելիության հղումներ

Եգիպտոսի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումը հետաձգվել է


Եգիպտոսում հետաձգվել է նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումը։

Հունիսի 16-17-ը անցկացված ընտրությունների արդյունքները պետք է հրապարակվեին այսօր, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրացուցիչ ժամանակ է խնդրել՝ թեկնածուներից ստացված բողոքները ուսումնասիրելու համար:

Եգիպտոսի նախագահի երկու թեկնածուներն էլ հայտարարում են ընտրություններում հաղթելու մասին:

Ընտրություններում մրցում են «Մահմեդական եղբայրություն» շարժման թեկնածու Մոհամեդ Մուրզին եւ երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG