Մատչելիության հղումներ

Ռուսաստանը համարժեք վերաբերմունքով կհակադարձի Միացյալ Նահանգներին, եթե ընդունվի Մագնիտսկիի օրենքը եւ որոշ ռուս պաշտոնյաների արգելվի մուտք գործել ԱՄՆ։ Այս զգուշացումը լրագրողների հետ հանդիպմանը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Մեծ քսանյակ»-ի երկրների մասնակցությամբ Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում ավարտված գագաթաժողովից հետո։

«Եթե Ռուսաստանի քաղաքացիների համար սահմանափակումներ լինեն Միացյալ Նահանգներ գնալու կապակցոթյամբ, կլինեն նաեւ համապատասխան սահմանափակումներ մեծաթիվ ամերիկացիների համար՝ Ռուսաստան գալու հետ կապված», - հայտարարել է Պուտինը, - «Ես չգիտեմ ինչու եւ ում է դա անհրաժեշտ, բայց եթե ինչ-որ մեկը դա անի, ուրեմն այդպես էլ կլինի։ Բայց դա մեր ընտրությունը չէ»։

Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը նկատում է, որ արեւմտյան որոշ վերլուծաբաններ անսովոր են համարել Պուտինի նման հայտարարությունը։

«Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը պատասխանել»,- հարցրել է Մարկովը՝ ակնարկելով․ - «Ի վերջո, ամերիկացի կոնգրեսականները բանկային հաշիվներ չունեն Ռուսաստանում»։

Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների շիկացման այս մակարդակի հիմքում բրիտանական Hermitage Capital Management ընկերության 37-ամյա իրավաբան Մագնիտսկիի մահն է։ Նա 2008 թվականին ձերբակալվել էր հարկերից խուսափելու մեղադրանքով եւ մեկ տարի անց մահացել կալանավայրում:

Ռուսաստանցի իրավապաշտպանները կասկածներ են հայտնել նաեւ Մագնիտսկիին առաջադրված մեղադրանքների արժանահավատության առնչությամբ, քանի որ նա ժամանակին կոռուպցիայի մեջ էր մեղադրել իր նկատմամբ քրեական գործ հարուցած դատախազներին:

«Մագնիտսկիի օրենքի» քվեարկությունը նախատեսված է մեկ շաբաթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG