Մատչելիության հղումներ

Ֆրանսիական ոստիկանությունը հաղորդում է, որ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի բանկերից մեկում չորս մարդու է պատանդ վերցրած զինված անձը ձերբակալվել է, բոլոր պատանդները անվնաս են եւ ազատ են արձակվել։

Տարածաշրջանային ոստիկանության ներկայացուցիչը ասել է, որ ոստիկանության իրականացրած օպերացիայի ընթացքում պատանդառուն վիրավորվել է։

Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել էին, որ պատանդառուն պնդում է, թե կապեր ունի «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ։

Ֆրանսիական ոստիկանության RAID ստորաբաժանման գործողության արդյունքում Թուլուզում մարտի 22-ին սպանվեց 7 մարդ, այդ թվում՝ 3 երեխաների սպանության մեջ կասկածվող 23-ամյա Մոհամեդ Մերան, ով, ըստ ֆրանսիացի իրավապահների, Աֆղանստանում վարժանքներ անցած իսլամիստ ծայրահեղական էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG