Մատչելիության հղումներ

logo-print

ՀՖՆ-ի հետ կաշխատի նաեւ բրիտանացի դիրիժոր


Armenia -- The poster of the concert of the Armenian Philharmonic Orchestra on 22 June in Yerevan.

Armenia -- The poster of the concert of the Armenian Philharmonic Orchestra on 22 June in Yerevan.

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբի (ՀՖՆ) հետ այսուհետ կաշխատի նաեւ հրավիրյալ գլխավոր դիրիժոր` բրիտանական արքունիքի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը:

Ուրբաթ օրը` հուլիսի 22-ին, նրա ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՖՆ-ն հանդես կգա համերգով, որին կմասնակցի գերմանացի անվանի դաշնակահար Բերնդ Գլեմզելը: Կհնչեն Չայկովսկու, Ֆորեի եւ Դեբյուսիի ստեղծագործությունները:

Համերգի ծրագրից Չայկովսկու 2-րդ կոնցերտը դաշնամուրի համար առաջարկել է Գլեմզելը, իսկ Ֆորեի եւ Դեբյուսիի ստեղծագործությունները ընտրել է Ուորեն-Գրինը:

Միջազգային ճանաչում ունեցող այս երկու երաժիշտներն արդեն հանդես են եկել Երեւանում` մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, բայց համատեղ հանդես կգան առաջին անգամ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ պարտականություններ ունի որպես հրավիրյալ գլխավոր դիրիժոր, բրիտանացի երաժիշտը արձագանքեց, թե չի կարող կոնկրետ նշել, քանի որ առայժմ միայն իր համաձայնությունն է տվել, մնացյալը կորոշվի առաջիկայում:

Նա հավելեց, որ երկու անգամ առիթ է ունեցել հանդես գալու մեր ՀՖՆ-ի հետ, եւ սիրահարվել է նվագախմբին, ուստի անմիջապես ընդունել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի առաջարկը:

Նրա խոսքով, մարդկանց լավ երաժշտությամբ պետք է կրթել. - «Եթե մարդիկ լավ կրթություն են ստանում, մենք բոլորս լավ ապագա ունենք թե' ֆինանսապես, թե' հոգեպես եւ թե' բարոյապես: Եվ սա ոչ միայն դասական երաժշտությանն է առնչվում, այլ ողջ մարդկության ապագային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG