Մատչելիության հղումներ

logo-print

Ազնավուրը հանդիպել է Շանհայի հայության հետ


Երկուշաբթի օրը Շանհայում կայացել է բարեգործական հեղինակավոր գալա համերգ, որին մասնակցելու նպատակով Չինաստան էր հրավիրվել Շառլ Ազնավուրը:

Երեկ Չինաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել է Ազնավուրի հանդիպումը շանհայաբնակ հայության հետ:

Դեսպան Արմեն Սարգսյանը հյուրին ներկայացրել է հավաքին ժամանած շուրջ 20 երիտասարդ հայերի, որոնք տարաբնույթ հարցեր են ուղղել մեծանուն հայրենակցին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը խոսել է Հայաստանի, հայապահպանման հարցերի մասին` կարեւորելով երիտասարդության դերը երկրի կայացման եւ զարգացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG