Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի պայմանագրային զինծառայողների թիվը Հայաստանում կկրկնապատկվի


Մինչեւ այս տարվա վերջ Ռուսաստանը կրկնապատկելու է Հայաստանում գտնվող իր ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թիվը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի մամուլի քարտուղար, գնդապետ Իգոր Գորբուլը:

«Գյումրիում գտնվող ռուսական [102-րդ] ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թիվը մինչև 2012 թվականի վերջը կկրկնապատկվի», - ասաց Գորբուլը` նշելով, թե առաջիկայում ռազմակայան կժամանի պայմանագրային զինծառայողների առաջին խումբը` 160 հոգի:

Նա, սակայն, հրաժարվեց հայտնել, թե մինչեւ տարվա վերջ 102-րդ ռազմակայանում որքան կկազմի պայմանագրային զինծառայողների ընդհանուր թիվը` պատճառաբանելով, թե դա ռազմական գաղտնիք է:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG