Մատչելիության հղումներ

logo-print

Ասանժը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից


Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից։

Հարավամերիկյան այդ պետությունը հայտարարել է, որ ուսումնասիրում եւ վերլուծում է Ասանժի դիմումը։

BBC-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանությունը հայտնել է, որ Ասանժը երեքշաբթի օրը այցելել է դեսպանատուն` իր դիմումը փոխանցելու համար, եւ որ նա կմնա դիվանագիտական ներկայացուցչությունում` Էկվադորի կառավարության հովանու ներքո, մինչեւ դիմումի քննարկման ավարտը։

Մայիսի վերջին Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը վճռեց, որ Wikileaks-ի հիմնադիրը կարող է էքստրադիցիայի ենթարկվել Շվեդիա, որտեղ նա մեղադրվում է սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ։

Ասանժը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG