Մատչելիության հղումներ

Ի՞նչ է խոչընդոտում կանանց մուտքը քաղաքականություն


Աժ նախկին պատգամավոր (ՀՅԴ) Լիլիթ Գալստյան
Աժ նախկին պատգամավոր (ՀՅԴ) Լիլիթ Գալստյան

5-րդ գումարման Ազգային ժողովում կանայք կազմում են 10 տոկոս` 14 պատգամավոր, երկու հոգով ավելի նախորդ գումարման ԱԺ-ից:

Ընտրական օրենսգրքի համաձայն, Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով կուսակցության ներկայացրած ընտրական ցուցակում առնվազն 5 տոկոսը պետք է լինեն կանայք: Օրենքի այս պահանջին բոլոր կուսակցությունները ենթարկվել են, բայց փոքր թվով կանայք են հայտնվել կուսակցությունների անցողիկ տեղերում:

Ընտրությունների արդյունքում ՀՀԿ խմբակցության 69 պատգամավորներից միայն 9-ն է կին, ԲՀԿ-ի 37 պատգամավորներից ընդամենը 2-ը, ՀԱԿ-ից եւ «ժառանգություն» կուսակցությունից մեկական պատգամավոր, իսկ ՀՅԴ-ից այս գումարման ԱԺ-ում ոչ մի կին պատգամավոր չկա:

«Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնը փորձել է վերհանել այն գորոծնները, որոնք խոչընդոտում են կանանց մուտքը քաղաքականություն: Ըստ ուսումնասիրության՝ առաջին բացասական գործոնը քաղաքական պայքարում քրեական տարրերի առկայությունն է, հաջորդը քաղաքական պայքարի կոպտությունն ու ագրեսիվությունն է, երրորդ տեղում կենցաղային հոգսերով կանանց ծանրաբեռնված լինելն է: Կանանց անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ եւ հոգեբանական բարդույթները չորրորդ գործոնն է:

please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG