Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի միջուկային ծրագրի շուրջ մոսկովյան բանակցություններն առայժմ արդյունք չեն տալիս


Մոսկվայում այսօր շարունակվում են Իրանի եւ վեց ուժերի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի եւ Գերմանիայի միջեւ բանակցությունները։ Բանակցություններին մասնակցող պաշտոնյաներն ասել են, որ երկուշաբթի օրվա քննարկումներում առաջընթաց չի գրանցվել, կողմերը չեն զանկացել փոխզիջումների գնալ։

Մոսկովյան բանակցություններին նախորդել են Ստամբուլում եւ Բաղդադում անցած երկու ամիսներին տեղի ունեցած բանակցությունները, որոնք նույնպես առաջընթաց չեն գրանցել։

Միացյալ Նահանգները եւ միջուկային մյուս խոշոր տերությունները պնդում են, որ Իրանի միջուկային ծրագրի նպատակը զանգվածային միջուկայի զենքի ստեղծումն է։

Թեհրանը հերքում է այս մեղադրանքները, պնդելով, որ իր ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։

Իրանը նաեւ պահանջում է չեղյալ հայտարարել Եվրամիության հայտարարած էմբարգոն իրանական նավթի ներմուծման վրա, որը ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG