Մատչելիության հղումներ

Յուլիա Տիմոշենկոյին կարող է նոր մեղադրանք առաջադրվել


Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկո
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկո
Ուկրաինայի Գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը հայտարարել է, որ այդ երկրի նախկին վարչապետ, այժմ անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոյին կարող է նոր մեղադրանք առաջադրվել՝ 16 տարի առաջ մի ձեռներեցի սպանության գործով։

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, Կուզմինն ասել է, որ կան բավարար ապացույցներ Տիմոշենկոյին գործարար Եվգենի Շերբանի սպանության գործով մեղադրանք ներկայացնելու համար։

Շերբանը սպանվել է Դոնեցկում՝ 1996 թվականին։

Յուլիա Տիմոշենկոն 2011 թվականի հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նախկին վարչապետը, սակայն, պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG